Սասնա ծռերի նախընտրական քարոզչությանը միջամտելու վերաբերյալ


«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մտահոգիչ է համարում մամուլում հրապարակված այն լուրերը, որ Սասնա ծռեր կուսակցության քարոզարշավին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրականացրել են ապօրինի միջամտություն։

Ոչ միայն դա հարիր չէ ժողովրդավար ու իրավական պետությանը, այլև հակասում է իրականացված խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության սկզբունքներին ու գործելաոճին։

Պետությունը պարտավոր է բոլոր կուսակցությունների համար ստեղծել իրավական ու հավասար միջավայր դեկտեմբերի 9֊ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Կարծում ենք, որ պետական իրավասու մարմինները պարտավոր են անհապաղ քննել ու հրապարակայնորեն անդրադառնան այս լուրերին՝ հաստատելով կամ հերքելով դրանք, իսկ դրանք հաստատվելու դեպքում՝ նաև օրենքով սահմանված կարգով պատժեն իրավախախտներին՝ բացառելու համար նման դրսևորումները հետագայում ցանկացած այլ կուսակցության կամ անհատի նկատմամբ։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

Տարածիր՝