Ս․թ․ օգոստոսի 24-ին, շաբաթ օրը, կգումարվի “Ազգային առաջընթաց” կուսակցության հերթական, թվով 7-րդ համագումարը, որին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ Երևանից և մարզերից։
Օրակարգում են մի շարք հարցեր, այդ թվում՝ գալիք Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության մասնակցության մասին որոշման հրապարակումը, կուսակցության վարչության և խորհրդի նոր կազմերի հրապարակումը, ինչպես նաև Երևանի ավագանու շրջանակներում կուսակցության կատարած աշխատանքների մասին հանրային հաշվետվությունը։