Ազգային առաջընթաց կուսակցությունն ունի հետևյալ կառուցվածքը՝
- Համագումար
- Խորհուրդ
- Վարչություն
- Երիտասարդական խորհուրդ
- Կանոնադրական հանձնաժողով
- Վերստուգիչ հանձնաժողով
- Խորհրդատվական կոմիտե
- Անկախ փորձագետներ
- Տարածքային ստորաբաժանումներ
1. Կուսակցության բարձրագույն մարմինը Համագումարն է։ Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։
2. Կուսակցության խորհուրդը Կուսակցության մշտապես գործող խորհրդատվական մարմին է, որը կազմված է լինելու առավելագույնը 21 անդամից, որից 5-ը ի պաշտոնե Կուսակցության Վարչության անդամներն են։
3. Կուսակցության Վարչությունը կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, որը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Կանոնադրության և համագումարների որոշումների համաձայն, պատասխանատու է կուսակցության ամենօրյա գործունեության համար։ Այն բաղկացած է 5 անդամից, ովքեր ընտրվում են Համագումարի կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
4. Երիտասարդական խորհուրդը վարչությանը կից գործող խորհրդատվական մարմին է, որի կազմում կարող են ընդգրկվել 18-40 տարեկան երիտասարդներ։ Առաջնահերթությունը տրվում է բարձագույն կրթություն ունեցողներին։ Երիտխորհուրդը կարող է ձևավորել մասնագիտացված խմբեր, այդ թվում՝ իրավական, ֆինանսատնտեսական, գիտական և ՏՏ, կրթական-մշակութային, միջազգային հարաբերություններ, առողապահության և բնապահպանության։ Թեկնածուներին Երիտխորհրդում ընգրկելու որոշումը կայացնում է Վարչությունը։
Երիտասարդական խորհուրդը կարող է ունենալ մինչև երեք համակարգող։ Համակարգողներին նշանակում և ազատում է վարչության նախագահը։
5. Կուսակցության Կանոնադրական հանձնաժողովը բաղկացած է 3 անդամից, ովքեր ընտրվում են Համագումարի կողմից, առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այս հանձնաժողովը քննության է առնում կուսակցության կառույցների ընդունած որոշումների ու գործողությունների կամ անգործության համապատասխանությունը կուսակցության Ծրագրին և/կամ կանոնադրությանը, կասեցնում է այն որոշումները, որոնք հակասում են կուսակցության Ծրագրին և/կամ Կանոնադրությանը, ինչպես նաև մեկնաբանություններ և պարզաբանումներ է տալիս Կանոնադրության և Ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ։
6. Կուսակցության Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) բաղկացած է 3 անդամից, ընտրվում է Համագումարում առավելագույնը երկու տարի ժամկետով և կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է։ Այն իրավասու է ցանկացած ժամանակ անցկացնել ստուգում՝ իր լիազորությունների սահմաններում և կարող է ծանոթանալ կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին։
7. Խորհրդատվական կոմիտեն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ նրա գործունեության կարգը հաստատում է Վարչությունը։
Խորհրդատվական կոմիտեն կազմած է տարբեր ոլորտների մասնագետներից, ովքեր կարող են նաև չհանդիսանալ կուսակցության անդամ: Կոմիտեի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ որոշակի ոլորտի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Խորհրդատվական կոմիտեի անդամների թիվը սահմանում է Խորհուրդը, իսկ նրա կազմում պետք է ընդգրկվեն առնվազն մեկական իրավաբան, տնտեսագետ, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ։
8. Կուսակցությանը կից գործում են նաև կուսակցության անդամ չհանդիսացող անկախ փորձագետներ:
9. Կուսակցության տարածքային ստորաբաժանում է համարվում կուսակցության առնվազն տաս անդամների՝ տարածքային սկզբունքով ձևավորված և վարչության կողմից սահմանված կարգով համապատասխան կարգավիճակ ստացած միավորումը։
10. Կուսակցությունը կարոող է ստեղծել նաև խորհրդակցական այլ մարմիններ, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների կոմիտե։