Երևանի ավագանու անդամ, “Ազգային առաջընթաց” կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Ծովյանի ելույթը


Ստորև ներկայացնում ենք Օգոստոսի 24-ին տեղի ունեցած “Ազգային առաջընթաց” կուսակցության 7-րդ համագումարի ընացքում Երևանի ավագանու անդամ, “Ազգային առաջընթաց” կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Ծովյանի ելույթից մեկ հատված՝

 

«Քաղաքային իշխանությունները անտեղյակ է մայրաքաղաքի առօրյա խնդիրներից և կտրված են իրականությունից։ Այդուհանդերձ քաղաքային իշխանությունները չեն ընդունում քաղաքական այլ ուժերի ողջամիտ առաջարկները և խորհուրդները՝ այդպիսով ձախողելով մայրաքաղաքի կառավարումը։

Ներկայիս իշխող ուժի մոտ ի սպառ բացակայում է քաղաքական պատասխանատվության բաղադրիչը, ինչի արդյունքում մենք ունենք ներկայիս անմխիթար վիճակը թե մայրաքաղաքում, թե հանրապետության մասշտաբով։

Հարգելի ընտրողներ, սիրելի երևանցիներ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները հետայսու ևս հետամուտ են լինելու մայրաքաղաքային խնդիրները վեր հանելու և դրանց հնարավորինս լուծումներ տալու գործընթացին։

Ինչպես միշտ՝ մենք բաց ու հասանելի ենք լինելու շարքային երևանցու համար, լինելու ենք նրա կողքին մայրաքաղաքի խնդիրներին լուծում տալու գործընթացում՝ Երևանը էլ ավելի գեղեցիկ և բարեկեցիք քաղաք դարձնելու ձգտումով։”

Տարածիր՝