Կուսակցության Վարչությունը կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, որը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Կանոնադրության և համագումարների որոշումների համաձայն, Խորհրդի հետ միասին պատասխանատու է կուսակցության գործունեության համար, առավելապես կենտրոնանալով ամենօրյա գործունեության վրա։ Այն բաղկացած է յոթ անդամից, ովքեր ընտրվում են Համագումարի կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Կուսակցության Վարչության կազմն է՝

Աշոտ Բայաթյան

Ծնվել է 1982թ օգոստոսի 16֊ին Երևանում։
1999֊2003թթ սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատում:
Աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Հանրային-հասարակական գործունեություն՝ սփյուռքում գործող մի շարք հասարակական/քաղաքացիական շարժումների համահիմնադիր/մասնակից, այդ թվում՝ Հայ Միության (ԱՄՆ-ում Armenian Union, իսկ Հայաստանում՝ Հայ Բարեգործական Միություն Հիմնադրամ) հիմնադիր և գլխավոր տնօրեն: Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ:
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Հայկ Գրիգորյան

Ծնվել է 1984թ․ օգոստոսի 22-ին, Երևանում։
2001-2005թթ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Սահմանադրական իրավունք մասնագիտացմամբ, ապա նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 2013թ ավարտել է ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի իրավագիտության դպրոցը՝ ստանալով Հարկային իրավունքի մագիստրոսի կոչում։
Աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ կենտրոնական բանկում, հանդիսացել է ԱՔՌԱ վարկային բյուրոյի գլխավոր իրավախորհրդատու։
2009թ-ից ՀՀ փաստաբանների պալատի, իսկ 2016թ-ից ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի փաստաբանների պալատի անդամ է։ Զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում։
Հանրային-հասարակական գործունեություն՝ սփյուռքում գործող մի շարք հասարակական/քաղաքացիական շարժումների համահիմնադիր/մասնակից, այդ թվում՝ Հայոց համաժողով կառույցի հիմնադիր անդամ (2016թ) և Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ ծավալված “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ (2013թ)։ Հանդիսացել է Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ (2015թ), եղել է Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության (2015թ) և Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված նախաձեռնության հիմնադիր անդամ (2013թ)։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Սամվել Մելիքյան

Ծնվել է 1987թ փետրվարի 26-ին, Երևանում։
2003-2009թթ սովորել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի ու մագիստրոսի կոչումներ Գործարարական իրավունք մասնագիտացմամբ։
Աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես իրավաբան։
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 2010թ-ից։ Զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։
Հանրային-հասարակական գործունեություն՝ Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության (2015թ) և Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված նախաձեռնության հիմնադիր անդամ (2013թ)։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։