Կուսակցության խորհուրդը Կուսակցության մշտապես գործող մարմին է, որը կազմված է առավելագույնը 21 անդամից, որից 7-ը ի պաշտոնե Կուսակցության Վարչության անդամներն են։ Բացառությամբ Վարչության՝ ի պաշտոնե Խորհրդի անդամների, Խորհրդի մյուս անդամներն ընտրվում են Համագումարի կողմից՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Կուսակցության խորհրդի կազմը՝

Աշոտ Բայաթյան

Ծնվել է 1982թ օգոստոսի 16֊ին Երևանում։
1999֊2003թթ սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատում:
Աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Հանրային-հասարակական գործունեություն՝ սփյուռքում գործող մի շարք հասարակական/քաղաքացիական շարժումների համահիմնադիր/մասնակից, այդ թվում՝ Հայ Միության (ԱՄՆ-ում Armenian Union, իսկ Հայաստանում՝ Հայ Բարեգործական Միություն Հիմնադրամ) հիմնադիր և գլխավոր տնօրեն: Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ:
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Հայկ Գրիգորյան

Ծնվել է 1984թ․ օգոստոսի 22-ին, Երևանում։
2001-2005թթ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Սահմանադրական իրավունք մասնագիտացմամբ, ապա նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 2013թ ավարտել է ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի իրավագիտության դպրոցը՝ ստանալով Հարկային իրավունքի մագիստրոսի կոչում։
Աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ կենտրոնական բանկում, հանդիսացել է ԱՔՌԱ վարկային բյուրոյի գլխավոր իրավախորհրդատու։
2009թ-ից ՀՀ փաստաբանների պալատի, իսկ 2016թ-ից ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի փաստաբանների պալատի անդամ է։ Զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում։
Հանրային-հասարակական գործունեություն՝ սփյուռքում գործող մի շարք հասարակական/քաղաքացիական շարժումների համահիմնադիր/մասնակից, այդ թվում՝ Հայոց համաժողով կառույցի հիմնադիր անդամ (2016թ) և Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ ծավալված “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ (2013թ)։ Հանդիսացել է Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ (2015թ), եղել է Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության (2015թ) և Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված նախաձեռնության հիմնադիր անդամ (2013թ)։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Աղավնի Օհանյան
Ծնվել է 1988 թ-ի մարտի 29-ին:
2005-2009թթ. սովորել է Եղեգնաձորի պետական քոլեջում “Հաշվողական մեքենաներ, համակարգեր, համալիրներ և ցանցեր” մասնագիտությամբ:
2006թ-ից Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ակտիվիստ, համայնքային համակարգող։ Մասնակցել է Կարմիր խաչի կազմակերպած առաջին բուժօգնության դասընթացներին և արժանացել պատվոգրի։
2010-2012թթ աշխատել է Եղեգնաձորի ՄՍՑ-ում, որպես ասեղնագործության խմբի խմբակավար։ 2014-2016թթ աշխատել է Չիվա համայնքի փոստային բաժանմունքում`որպես ավագ օպերատոր, փոստատար։ Աշխատանքային տարիների ընթացքում համագործակցել է “Էկոլոգիական միջանցքների զարգացում” և այլ ծրագրերին, որոնց շրջանակներում ներկայացրել է իր ծրագիրը,որը հավանության է արժանացել և համայնքում կառուցվել է խաղահրապարակ։
Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության անդամ։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Ռազմիկ Ալավերդյան

Ծնվել է 1984թ․ նոյեմբերի 12-ին, Լոռու մարզի Ջրաշեն գյուղում։
2007թ․ ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկա բաժինը։
Աշխատում է որպես մոդելավորող-ճարտարագետ։
Հանրային-հասարակական գործունեություն՝ Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության անդամ։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Սամվել Մելիքյան

Ծնվել է 1987թ փետրվարի 26-ին, Երևանում։
2003-2009թթ սովորել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի ու մագիստրոսի կոչումներ Գործարարական իրավունք մասնագիտացմամբ։
Աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես իրավաբան։
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 2010թ-ից։ Զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։
Հանրային-հասարակական գործունեություն՝ Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության (2015թ) և Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված նախաձեռնության հիմնադիր անդամ (2013թ)։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Ռաֆայել Գրիգորյան

Ծնվել է 1976թ դեկտեմբերի 23-ին Երևանում։
Ավարտել է Երևանի բժշկական համալսարանը։
Զբաղվում է մասնավոր տնտեսական գործունեությամբ։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։

Անի Բոյախչյան

Ծնվել է 1988թ․ Երևանում։
Ավարտել է Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Ներկայումս աշխատում է որպես նկարչության ուսուցիչ։
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։