մարությանական թևը իրավունք չունի խոսելու «Ազգային առաջընթաց» խմբակցության անունից


Հայկ Մարությանի և նրա կողմից նշանակված խմբակցության ղեկավարի կամ մարությանական թևի որևէ մեկի հայտարարությունները մեր անունից չեն։ Ազգային առաջընթաց խմբակցությունը ձևավորվել է Ազգային առաջընթաց կուսակցության գաղափարական հենքի վրա, և Ազգային առաջընթացի հետ կապ չունեցող անձինք չենք կարող մեր անունից հայտարարություններ անել։ Այս մասին հայտարարել է Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ նշելով հետևյալը՝

Տեղեկացնեմ, որ Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դա մենք ենք` Ազգային առաջընթաց կուսակցության հիմնադիրներն ու անդամները, իսկ Հայկ Մարությանը և նրա կողմից նշանակված խմբակցության ղեկավարը, որոնք մեր կուսակցության ցուցակով ընտրվել են ավագանու անդամներ, որևէ կապ չունեն այդ խմբակցության բուն էության հետ, այսինքն` նրանց ելույթները, խոսքերը, գրառումները կամ հայտարարությունները մեր անունից չեն կարող լինել։ Այսուհետ` «Ազգային առաջընթաց» կուսակցության ու նույնանուն խմբակցության անունից հայտարարությունները չխառնեք մարությանական թևի ներկայացուցիչների ելույթների հետ։

Այս մարությանական խմբակը դեմ է հանդես եկել մեր գրեթե բոլոր նախաձեռնություններին Երևանի քաղաքապետարանում, այդ թվում` Երևանի քաղաքապետ Ավինյանի իմպիչմենթի նախաձեռնություններին, Հանրային ձայնի ավագանու անդամ տնային կալանքի մեջ գտնվող Արտակ Գալստյանի մանդատից զրկելուն, որը ճանապարհ կարող էր բացել դեպի իմպիչմենտ, դրա փոխարեն նրանք ուժ ու եռանդ չեն խնայում Հայկ Գրիգորյանին` իր հիմնադրած խմբակցությունից հեռացնելու անհաջող փորձեր կատարելու համար, վերջերս խնդրել են Ավինյանի աշխատակազմին, որ նրան տեղափոխեն նիստերի դահլիճի ամենավերջ, հանեն հանձնաժողովների կազմից, հանձնարարել են խմբակցության փորձագետներին չկատարել նրա հանձնարարությունները, փոխել են սենյակի բանալին, որ մենք չկարողանամ քաղաքացիների ընդունելություն կազմակերպեմ և այլն։

Կարճ ասած` մանկապարտեզ։

Այսինքն` այս մարդիկ ընտրողներից քվե են ստացել, որ պայքարեն Հայկ Գրիգորյանի դեմ, ոչ թե Ավինյանի դեմ։

Ավելին, մարությանական թևը անում է այն, ինչում մեղադրում է իշխանություններին՝ հեղափոխական արժեքներից հեռացում, ժողովրդավարության ու օրենքի անտեսում։

 

 

Տարածիր՝