Խորհրդատվական կոմիտեն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ նրա գործունեության կարգը հաստատում է Վարչությունը։
Խորհրդատվական կոմիտեն կազմած է տարբեր ոլորտների մասնագետներից, ովքեր կարող են նաև չհանդիսանալ կուսակցության անդամ: Կոմիտեի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ որոշակի ոլորտի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Խորհրդատվական կոմիտեի անդամների թիվը սահմանում է Խորհուրդը, իսկ նրա կազմում պետք է ընդգրկվեն առնվազն մեկական իրավաբան, տնտեսագետ, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ։
Խորհրդատվական կոմիտեի կազմը՝

Ալբերտ Ռոստոմյան

Հանրային-հասարակական գործունեություն՝ սփյուռքում գործող մի շարք հասարակական/քաղաքացիական շարժումների համահիմնադիր/մասնակից, այդ թվում՝ Հայոց համաժողով կառույցի հիմնադիր անդամ (2016թ) և Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության անդամ (2015թ)։
Անկուսակցական։

Ղազար Մարգարյան

Ծնվել է 1973թ․ Երևանում։
Հանրային-հասարակական գործունեություն՝ սփյուռքում գործող մի շարք հասարակական/քաղաքացիական շարժումների համահիմնադիր/մասնակից, այդ թվում՝ Հայոց համաժողով կառույցի հիմնադիր անդամ (2016թ) և Մենք ենք տերը մեր երկրի քաղաքացիական նախաձեռնության անդամ (2015թ)։
Զբաղվում է անշարժ գույքի հետ կապված գործունեությամբ։
Անկուսակցական։

Պեդրո Զարոկյան
Ծնվել է 1975թ․ Թեհրանում: 1986թ․ Իրանից տեղափոխվել է ԱՄՆ։
1997թ․ ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA)՝ ստանալով Բիզնեսի տնտեսագիտության բակալավրի կոչում։
1998-2008թթ-ին ղեկավարել է ՏՏ բիզնեսի կառավարման ձեռնարկություններ։
2005 թվականից զբաղվում է անշարժ գույքի ոլորտում ներդրումներով և կառավարմամբ։
Հայաստան է տեղափոխվել 2009թ-ին, որտեղ ներգրավված է գյուղատնտեսության և հատկապես գինեգործության ոլորտում։
Հիմնադրել է “Հայաստանի մանկական բասկետբոլի զարգացում” հասարակական կազմակերպությունը։
Վարում է “Վերջ Գավառապետությանը” ֆեյսբուկյան էջը https://www.facebook.com/DevelopedArmenia-ի
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։