Կուսակցության Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) բաղկացած է երեք անդամից, ընտրվում է Համագումարում առավելագույնը երկու տարի ժամկետով և կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է։ Այն իրավասու է ցանկացած ժամանակ անցկացնել ստուգում՝ իր լիազորությունների սահմաններում և կարող է ծանոթանալ կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին։
Վերստուգիչ հանձնաժողովի կազմն է՝
Արեվիկ Մանուկյան
Ծնվել է 1988թ հունվարի 5-ին, Երևանում:
2005-2009թթ-ին սովորել է ՀՊՃՀ-ում, իսկ 2011թ-ին ստացել է մագիստրոսի աստիճան:
2012թ-ից առ այսօր աշխատում է ՀՀ ԱԻՆ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ում՝ որպես ֆինանսա-հաշվային բաժնի առաջատար մասնագետ:
Նախկինում չի հանդիսացել որևէ կուսակցության անդամ։
Վերստուգիչ հանձնաժողովի անդամ