Մեր մասին


“Ազգային առաջընթաց” կուսակցության հիմնադրմանը նախորդել է նրա նախաձեռնող անդամների՝ վերջին 4 տարվա ընթացքում քաղաքացիական ակտիվ պայքարի անցած ճանապարհը, սկած 2014թ-ից մասնակցելով Հայաստանի ներքաղաքական և հասարակական ամենակարևոր իրադարձություններին։

Դեռևս 2015թ․ Էլեկտրիկ Երևան շարժման օրերին Կուսակցության հիմնադիրների կողմից ձևավորվեց “Մենք ենք տերը մեր երկրի” նախաձեռնությունը։ Հետագայում՝ 2016թ-ին՝ Ապրիլյան պատերազմի օրերին նախաձեռությունը միակն էր, որ հանդես եկավ “Մենք Զինվորի կողքին ենք” կարգախոսով և երթ կազմակերպեց դեպի Բաղրամյան 26՝ Նախագահական նստավայր` պահանջելով Սերժ Սարգսյանին  ենթարկել պատասխանատվության՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով կազմակերպված ձևով Լավրովյան պլանը քայլ առ քայլ իրագործելու մեջ:

Կուսակցության նախաձեռնող խմբի անդամների կազմում էին նաև մի շարք քաղաքացիական այլ շարժումների ակտիվ մասնակիցներ, այդ թվում՝ Դեմ եմ շարժման համակարգող խմբի անդամ Հայկ Գրիգորյանը, ով 2014-2015թթ պայքարում էր կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման դեմ, ինչպես նաև բնապահպանական ու քաղաքացիական տարբեր շարժումների մասնակից լինելով։

Մենք ենք տերը մեր երկրի շարժման անդամները աջակցել են նաև Սասնա Ծռերի ապստամբությանը՝ Խորենացիում և Սարի Թաղում, ինչպես նաև Թավշյա հեղափոխության օրերին եղել են այդ շարժման ակտիվ մասնակից։

Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո, Մենք ենք տերը մեր երկրի շարժումը և ԱՄՆ֊ում գործող Հայոց համաժողով կառույցը նախաձեռնեցին Հայաստանյան քաղաքական նոր իրողություններին համապատասխան նոր որակի կուսակցության հիմնադրման գործընթացը։

2018թ․ հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ Կուսակցության հիմնադիր համագումարը։ Նույն 2018թ դեկտեմբերին Կուսակցությունն առաջին անգամ մասնակցեց համապետական ընտրություններին՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ստանալով ՀՀ քաղաքացու 4122 քվե կամ ձայների 0.33%-ը։

2023թ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը եղավ բեկումնային։ Ընտրություններին գրանցվել էին 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։

Երևանի 824,250 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 234,553 կամ 28,43%-ն էր մասնակցել քվեարկությանը, ինչը երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն էր։

Արդյունքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ տեղում 14 մանդատով կամ ձայների 19%-ով «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էր՝ առաջին համարը լինելով Հայկ Մարությանը, իսկ 2-րդ համարը՝ Հայկ Գրիգորյանը։ Կուսակցությունն իր ավագանու անդամների միջոցով ակտիվ գործունեություն է իրականցնում Երևանի ավագանիում։

Կուսակցության յութուբյան ալիքում կարող եք գտնել տարբեր տեսանյութեր մեր մասին՝ https://www.youtube.com/channel/UCi5Td0BmTVZ4mHVtsmK0hLA

Ազգային առաջընթաց կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են, մասնավորապես՝

  • Հայկ Գրիգորյան
  • Աշոտ Բայաթյան
  • Ներսես Գևորգյան
  • Աղավնի Օհանյան
  • Սամվել Մելիքյան
  • Արամ Մանուկյան
  • Զարուհի Վարդանյան
  • Հայկ Հովհաննիսյան
  • Ռազմիկ Ալավերդյան
  • Ռաֆաել Գրիգորյան
  • Սարգիս Կարավարդանյան
Տարածիր՝