«Ազգային առաջընթաց» կուսակցության համագումարի հարգելի մասնակիցներ, հարգարժան ներկաներ, ողջունում եմ բոլորիդ։ Խոսքս կփորձեմ ձևակերպել հակիրճ։
2018 թվականից սկսած հայ ժողովուրդը գտնվում է մի իրավիճակում, որը կարելի է կարճ բնութագրել ամպրոպային
եւ փոթորկուն իրադարձությունների շրջան բառիս ուղիղ իմաստով։
2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության, հետագայում Արցախի կորստով եւ արցախահայության
էթնիկ զտման հետեւանքով հայ ժողովուրդը հայտնվել գոյաբանական պայքարի մեջ։ Հայաստանում եւ սփյուռքյան
որոշ շրջանակներում անընդհատ արծարծվում է մի խորը հարցադրում՝ թե ինչ պիտի լինի վաղը, ուր է մեզ շպրտելու
աշխարհաքաղաքական այն տուրբուլենտությունը, որի կիզակետում հայտնվեցինք մենք եւ ինչպիսին պիտի լինի մեր
վարքը, գործողությունները, որպեսզի ողջ մնանք եւ պահպանենք այն փշրանքները, որի վրա հիմա ապրում ենք։
Պատասխանները երեւի շատ են` ըստ քաղաքական ճաշակների կամ ըստ տարբեր քամիների ուղղությունների, բայց իմ
համար 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ առավել եւս հիմա մի բան պարզ է` չկա հստակ նպատակ եւ
գաղափար, թե ուր ենք գնալու եւ երբ հասնենք ինչ ենք անելու։
Աշխարհաքաղաքական տեկտոնական շարժը բերելու է աշխարհի նոր, քաղաքական քարտեզի ձեւավորմանը, որում մեզ հատկացված է մեր տեղը՝ համաձայն ԽՍՀՄ փլուզման արձանագրման։
Ամբողջ խնդիրը այս փուլում եղածը պահելն է եւ դա ունի երկու տարբերակ՝ կամ միութենական պետության կազմ կամ անկախ պետություն՝ երկուսի համար էլ պիտի գին վճարվի։
Ես պատրաստ եմ եղել եւ հիմա էլ եմ պատրաստ եմ անկախության համար վճարել թանկ գին, բայց ինչպես ասում են՝ ավելի լավ է լինել մկան գլուխ, քան առյուծի պոչ, իսկ որպեսզի գինը շատ թանկ չլինի անհրաժեշտ է ուժեղ պետություն, որտեղ սոցիալական արդարությունը ոչ թե փակցրած պատին ձեւաթուղթ է, այլ աշխատանք՝ համակարգված կարգապահ եւ նպատակային։
Այս իրողությունները հասկանում են նաև թե գործող իշխանությունը և թե ընդդիմադիր դաշտում հանդես եկող շատ ուժեր, բայց խնդիրը այն է՝ թե ինչ են առաջարկում վերջիններս իրենց խոսքում, կարճ փորձենք անդրադառնալ , եթե
իշխանությունները քիչ թե շատ իրատեսական մոտեցումներ ունեն, բայց իրենց գործողություններում լրջագույնս թերանում են և շուրջ 6 տարի է բացի կոսմետիկ և մանր ֆասադային քայլերից ուրիշ բան չեն արել՝ ինչքան էլ փորձեն մեծ-մեծ խոսել։ Իրականում պետական ինստիտուտները լրջագույնս կաղում են, քաղաքացին թե տուգանքի մատերիալ է, թե պադավատապետություն է, թե ծանոթներ, բարեկամներ ընկերներ և կուսակցական պատկանելիությունը առաջնային հանգամանք է պետական համակարգերում աշխատանքի ժամանակ, իշխանություններից հետ չի մնում նաև այսպես ասած տիտղոսակիր ընդդիմությունը, որը բացի պաթոսից և ճռճռան բառամթերքից որևէ իրատեսական ճանապարհ չի կարողանում առաջարկել և թաղի կնանիքի առոգանությամբ զբաղված և կենտրոնացած է զուտ գործող իշխանությունների հասցեին բամբասելով և դա այն դեպքում, երբ այդ,
այսպես կոչեցյալ, ըննդիմադիրների ձեռքերում կենտրոնացած է հայաստանյան լրատվական դաշտի գերակշիռ մասը, նրանք ունեն քաղաքական գործունեության բազում տարիների փորձ, միջազգային կապեր, բայց այս ամենով հանդերձ
կլասիկ ապիկար են, իհարկե կան նաև ուժեր, որոնք միշտ էլ եղել են պատեհապաշտ և խուսափել են ուղիղ պատասխանատվությունից։
Այսինքն՝ եթե փորձենք ամփոփել ստեղծված իրավիճակը, ապա մեզ անհրաժեշտ է լինելու պայքարի նոր մարտավարություն , որակական գաղափարական նոր պռոդուկտ, որը ընտրողին կտա առկա խնդիրների այն պատասխանները, որի փնտրտուքի մեջ է հանրապետության մեծամասնությունը։