Արտահերթ Խորհրդարանական ընտրությունների մասին:


Հարգելի քաղաքացիներ և համակիրներ,

Այսօր մեր կուսակցության փաստաթղթերը և 94 հոգանոց համամասնական ցուցակը ներկայացվեց ԿԸՀ։

Ինչպես այլ հարցերում, այնպես էլ ցուցակի կազմման հարցում մենք առաջնորդվել ենք լրիվ նոր մոտեցումով։

Ըստ էության մեր ցուցակի համարները չեն ներկայացնում ցուցակում ընդգրկված անդամների կարևորությունը կամ առաջնահերթությունը։

ԱԺ անցնելու դեպքում՝ մենք հավանաբար կփոխարինենք միմյանց հերթափոխով, այսինքն՝ չի բացառվում, որ ԱԺ անցած առաջին խումբ պատգամավորները աշխատեն 2 տարի, հետո մանդատները վայր դնեն, և նրանց փոխարինեն մեր ցուցակում ընդգրկված մյուս թեկնածուները։ Դրանով մենք չորս տարի հետո կունենանք լավ պատրաստված թիմ։

Մեր ցուցակի առաջին երեք համարներն են՝ Լուսինե Հարոյան, Սամվել Մելիքյան և Արամ Մանուկյան։ Ցուցակի առաջին տասնյակին ծանոթացեք այստեղ:

Մամուլի խոսնակ և կուսակցության ներկայացուցիչ ԿՀԸ֊ում՝ Հայկ Գրիգորյան։

Շնորհակալություն բոլորին։

Բարի երթ ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

Ազգային առաջընթաց կուսակցության
Մամուլի ծառայություն

Տարածիր՝