ԱԺ թեկնածուների ցուցակի առաջին տասնյակը


Ազգային առաջընթաց կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը՝

1. Լուսինե Հարոյան՝ սոցիոլոգ, փիլիսոփա
2. Սամվել Մելիքյան՝ իրավագետ, փաստաբան
3. Արամ Մանուկյան՝ ճարտարագետ
4. Մանե Բաբայան՝ նախագծող ճարտարագետ
5. Հրայր Աղինյան՝ տնտեսագետ
6. Հայկ Փայտյան՝ պատմաբան, դասախոս
7. Աղավնի Օհանյան՝ տուրիզմի ոլորտ
8. Վիգեն Մովսիսյան՝ ճարտարագետ
9. Վարդան Առաքելյան՝ ծրագրավորող
10. Հասմիկ Աղինյան՝ բժիշկ

Մեր ընտրական ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը: 

Ազգային Առաջընթացը միակ կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է իգական սեռի նեռրկայացուցիչ: Ավելին՝ ցուցակի առաջատար 10 տեղերից 4֊ը նույնպես զբաղեցնում են իգական սեռի ներկայացուցիչներ։

Միաժամանակ մենք միակն ենք, որ ընտրական ցուցակի առաջին տասնայկում ներկայացված են թեկնածուներ 7 մարզերից՝ ներառյալ Երևանը:

Մեր շարքերում չկան հայտնի դեմքեր, սակայն մենք համոզված ենք, որ պատգամավորութան թեկնածու լինելու անհրաժեշտությունների շարքում հայտնի լինելը երկրորդական դիրք է զբաղեցնում: Մեր ցուցակի առաջին տասնայկից յուրաքանչյուրը որոշակի ոլորտի մասնագետ է, ունի աշխատանքային նվաճում իր ոլորտում և բավարար գիտելիք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի վերաբերյալ։

Այս ամենին զուգահեռ Ազգային Առաջընթացն ունի ամենահստակ ձևակերպումներով և մանրամասն ներկայացված նախընտրական ծրագիր, որին կարող եք ծանոթանալ npp.am կայքում: 

Մենք պատրաստ ենք բանավիճել գաղափարախոսության և ծրագրային դրույթների շուրջ ցանկացած ձևաչափով, ցանկացած կուսակցության ներկայացուցչի հետ՝ լինի նա հայտնի թե անհայտ:

Երկիրը կառուցելու ժամանակն է։
Ազգային առաջընթաց

Տարածիր՝

One comment on “ԱԺ թեկնածուների ցուցակի առաջին տասնյակը

  1. […] Մեր ցուցակի առաջին երեք համարներն են՝ Լուսինե Հարոյան,... https://npp.am/?p=1024

Comments are closed.