Ազգային առաջընթաց կուսակցության Ամանորյա ուղերձը


Սիրելի հայրենակից,

Ազգային առաջընթացն իր շնորհավորական ուղերձն է հղում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, նոր ձեռքբերումներ երկրի ներքին և արտաքին կյանքում, ինչպես նաև սոցիալ֊տնտեսական շոշափելի փոփոխություններ 2019֊ին։

Հատկապես ցանկանում ենք ուժ ու համբերություն մաղթել մեր զինվորներին ու նրանց ընտանիքների անդամներին, գիտելիք և ջանասիրություն՝ մեր ուսուցիչներին ու դասախոսներին, բարեբեր տարի՝ մեր գյուղատնտեսներին, բարեկեցիկ ու արժանավայել կյանք՝ մեր թոշակառուներին։

Թող այս նոր տարին իրականություն դարձնի 2018֊ի մեր չիրականացված սպասելիքները: Թող Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ երբեք հարկադրված չլինի ոտքի կանգնել պաշտպանելու իր գոյությունը, այլ ունենա ներկայացուցչական ու հաստատակամ, սեփական և ազգային կառավարություն՝ իր շահերի ծառան, ոչ թե կեղեքողը։

Կրկին շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարձր տրամադրություն։

Ազգային առաջընթաց կուսակցություն

Տարածիր՝