Երևանի ավագանու ընտրությունների մասին


Ազգային առաջընթաց կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում հեղափոխական բոլոր ուժերին, այդ թվում՝ Իմ Քայլը դաշինքին ու Զարուհի Փոստանջյանին։

Հակահեղափոխական ուժերն այս անգամ պետք է մերժվեն, ինչպես մերժվեց Սերժ Սարգսյանը։

Մանսավորապես Բարգավաճ Հայաստանը, ՕԵԿ ու Դաշնակցությունը չպետք է ստանան մեր քվեն, քանի որ, մեր խորին համոզմամբ, նրանք չէին մասնակցել նախորդ ավագանու ընտրություններին հենց ՀՀկ ու Սերժ Սարգսյանի ցուցումով, իսկ այս անգամ մասնակցում են՝ հեղափոխության հաղթանակը վիժեցնելու ձգտումով։

Լույս դաշինքին ևս ձայն տալ պետք չէ, քանի որ նրանք ցանկանում են Զեյնալյանի անձով պայմանավորված ձայներ վերցնել՝ մոռանալով հետևյալի մասին՝

1. Լույս դաշինքը մեծամասնություն չի ստանալու ավագանիում բնականաբար, ու Զեյնալյանը քաղաքապետ չի դառնալու։ Նա երբեք չի թողնի նախարարի պաշտոնը ու գնա աշխատի որպես ավագանու անդամ։ Այսինքն, իրեն հատուկ են առաջ տանում, որ իր անձով մնացած կազմն անցնի ավագանի։

2. Եկեք չմոռանանք, որ Լույս դաշինքն է նաև Սերժ Սարգսյանի սահմանադրության կեղծման գործում աջակցած էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։ Նրանք երկուսն էլ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքը չկանգնեցին, այլ խոսում էին 3֊րդ հնարավոր լուծումից։

Այսինքն՝ Լույսին ու Զեյնալյանին չենք կարող ձայն տալ, քանի որ Մարուքյանի ու Արամ Սարգսյանի վարած հակահեղափոխական գծի պատճառով հեղափոխությանը վտանգի տակ ենք դնելու։

Ուստի, չվտանգելու համար հեղափոխությունը և նրա ձեռքբերումները, մենք պետք է աջակցենք Հայկ Մարությանին ու Զարուհի Փոստանջյանին։

Ազգային առաջընթաց կուսակցության նախաձեռնող խումբ

Տարածիր՝

Թողնել պատասխան