Կուսակցությունը չունի միանձնյա ղեկավար, այլ կառավարվում է կոլեգիալ կարգով։ Մենք հստակ ամրագրում ենք մեր կանոնադրության մեջ, որ պետական պաշտոնում ընտրված կուսակցության անդամները չեն կարող ղեկավար դիրք գրավել կուսակցությունում։
Կառուցվածքային առումով մեր առանձնահատկությունն նաև այն է, որ մենք ձգտում ենք ազգային ներուժի առավելագույն օգտագործում, ինչը ենթադրում է Սփյուռքի և Հայաստանի բոլոր մարզերի մտավոր ներուժի ներառում` կոլեգիալ կառավարվող ու ժողովրդավարության սկզբունքները հարգող, հեղինակություններից զերծ միջավայրում։ Այդ իսկ պատճառով, մեր կուսակցության մեջ կարող են ընդգրկվել նաև արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները։
Մենք նաև միակ ուժն ենք այս պահին, որ իր ապագա ԱԺ պատգամավորության թեկնածուներին ընտրելու է հրապարակային մրցույթի միջոցով՝ ըստ կրթվածության մակարդակի, ըստ մասնագիտական պատրաստվածության և ձեր օգնությամբ ու միջոցով, այլ ոչ թե կուսակցական պայմանավորվածությունների արդյունքում։
Ուստի, մենք խրախուսում ենք բանիմաց ու գրագետ անձանց մուտքը քաղաքականություն և դա համարում ենք չափազանց կաևոր սկզբունք։ Այսինքն՝ մենք հանրության դատին կներկայացնենք թեկնածուների ցուցակ, այդ թվում՝ իրենց կրթությունն ու աշխատանքային փորձը, իսկ մեր քաղաքացիներն արդեն կկատարեն նախնական ընտրություն, թե ում կուզեն տեսնել որպես պատգամավորության թեկնածու։
Ուղարկեք մեզ ձեր ռեզյումեն եթե ցանկանում եք առաջադրվել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։ Արտահերթ ընտրություններն ըստ Փաշինյանի ակնկալվում են գարնանը։