Պաշտոնական
2018թ հոկտեմբերի 3֊ին Երևանում տեղի կունենա Ազգային առաջընթաց կուսակցության հիմնադիր համագումարը։
Կուսակցության հիմնադիրներն են Հայաստանի և Սփյուռքի ՀՀ քաղաքացիները՝ տարբեր ոլորտի հիմնականում երիտասարդ տարիքի մասնագետներ։
Անդամությունը բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր կծանոթանան մեր ծրագրին և կընդունեն դրա հիմնական դրույթները։
Հարգելի քաղաքացիներ, ուղարկեք մեզ Ձեր ռեզյումեն՝ անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում։
ԶԼՄ֊ներին ևս հրավիրում ենք համագումարին։ Սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։
Հարգանքով
Նախաձեռնող խումբ