հուլիսի 6-ին, ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԲՃ անդամ, Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին։
Շահնազարյանը նշել է, որ դրամահավաքն արդեն ավարտում են, բայց պահանջել են ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց համաձայն իրենք պետք է դադարեցնեն այն։
Ոստիկանությունը դրամահավաքի հետ կապված փաստաթղթեր է պահանջել, ինչին ի պատասխան քաղաքացիները պահանջել են ներկայացնել այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է դրամահավաքների իրականացումը։ Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, այնուհետև բերման է ենթարկել Աննա Շահնազարյանին։