ՀՔԾ մերժել է քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ


Ինչպես հայտնել էինք, Ազգային առաջընթաց կուսակցությունը մայիսի 23-ին պաշտոնապես դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանին հարցաքննելու ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Հունիսի 19-ին ստացվել է պատասխան, որով մերժվել է սույն դիմումը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։ Մասնավորապես մերժման մեջ նշվում է, որ “Հանցագործության մասին հաղորդումը  որպես քրեական գործ հարուցելու առիթ  իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդումն իրականցնող մարմնին ՝ կոնկրետ հանցագորխության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն”։

Մեր ներկայացրած հաղորդումը բավարարում էր այս սահմանմանը, սակայն, այնուամենայնիվ, այն մերժվել է,ինչը մենք կբողոքարկենք դատախազություն։ Նշենք, որ մեր դիմումը իրավաբանական անձի կողմից ներկայացված  գրավոր դիմում մէր կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող կատարված հանցագործության, այն է՝ կաշառակերության մասին։

Մենք նաև չենք զլանա նոր դիմում ներկայացնել, ավելի մանրամասն ներկայացնելով,թե մենք ինչ ի նկատի ունենք։ Կսպասենք Դատախազության պատասխանին, որից հետո կներկայացնենք նոր դիմում՝ նման անհրաժեշտության առաջանալու դեպքում։

Ազգային առաջընթաց կուսակցություն

 

 

 

 

Տարածիր՝