Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, որից 30 մետաղական հանքավայր։
Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 մետաղական հանքեր ներկայումս շահագործվում են։
Այս 22 մետաղական հանքավայրերի թվում են՝
7 պղնձա-մոլիբդենային (Թեղուտ, Աղթալա, Ալավերդի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ, Լիճք) հանքեր և
13 ոսկու (Սոտք, Ամուլսար, Ազատեկ, Մղարթ, Մեղրաձոր, Դրմբոն) հանքեր։
Օրինակ, Մղարթի ոսկու հանքը պատկանում է Մուլտի Գրուպին (սեփականանատեր Գագիկ Ծառուկյան)՝ Մղարթի ոսկու հարստացման գործարան։
Քաջարանը՝ Քոչարյանների ընտանիքին։
Ամուլսարը պատկանում է Լիդիանին։ Լիդիան Ինթերնեյշնլն իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է իր դուստր Լիդիան Արմենիա ընկերության միջոցով։
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերեր կամ ֆինանսական աջակիցներ են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» հիմնադրամը, Ամերիաբանկը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, ձեռնարկատեր Նուբար Աֆեյանը, բանկիր, Արցախ ՀԷԿ-ի սեփականատեր, խոշոր բիզնեսմեն Ժոզեֆ Ուղուրլյանը, խոշոր գործարար, Դիլիջան միջազգային դպրոցի ֆինանսավորողներից Վահան Քոլոլյանը և այլ ընկերություններ և անհատներ։
Թեղուտը, Ալավերդու հանքը ու Դրմբոնի ոսկու հանքը պատկանում են Վալեքսին։
Մեղրաձորի ոսկու հանքը պատկանում է Paramount Gold Mining Ltd. ֊ին (պատկանում է Հովիկ Աբրահամյանին և Տիգրան Արզաքանցյանին)։
Սոտքի ոսկու հանքը պատկանում է Գեո Պրո Մայնինգին։
Այս հանքատերերից բոլորն էլ կամ մեծ մասը ունեն օտարերկրյա ծագում՝ անգլիական, գերմանական, չինական, ռուսական և այլ։ Այսինքն՝ Հայաստանում հանքարդյունահանումն իրենից ներկայացնում է հումքի արտահանում՝ ոչ զարգացած երկրից դեպի զարգացած երկիր, որի արդյունքում եթե մենք օրինակ վաճառում ենք մեր կգ ոսկին, երկաթը կամ պղինձը X գումարով, ապա հետագայում ներմուծում ենք ոսկյա, երկաթյա կամ պղնձյա ապրանքներ 1կգ արդեն 10 × X գումարով, այսինքն՝ տաս կամ մի քանի անգամ ավելի թանկ գումարով։
Այսինքն՝ հանքարդյունահանումը դեպի ճահիճ ու դեպի կախվածության մեծացում տանող ճանապարհ է։ Այն երբեք չի կարող համարվել տնտեսության զարգացմանը նպաստող ճյուղ։ Այն կարող է ունենալ միայն կարճաժամկետ թվացյալ դրական ազդեցություն, ինչը սակայն շատ նվազ է իր հասցրած բացասական բնապահպանական և կեղեքիչ հետևանքներով։
Մեր՝ Ազգային առաջընթաց կուսակցության մոտեցմամբ հանքարդյունահանումը պետք է թույլատրվի միայն եթե հումքը վերամշակվում է հենց Հայաստանում, այսինքն՝ հումքի արտահանման համար հանքարդյունահանումը անհեռանկար ու կործանարար գործունեություն է, որից չի շահում ոչ պետությունը և ոչ էլ քաղաքացիները։
Սա կյանքի կոչելու համար պետք է եղած հարյուրից ավել ակտիվ ու կարևոր հանքերի գործունեությունը խստագույնս ստուգվի կամ վերստուգվի՝ հատուկ այդ նպատակով ընդունված օրենսդրության հիման վրա, և այն հանքերը, որոնք օրենքի խախտումով են ստացել իրենց լիցենզիաները կամ օրենքի խախտումով են աշխատում, պետք է զրկվեն լիցենզիաներից, հետո պետք է փոփոխվի ընդերքօգտագործման ու բնապահպանական օրենսդրությունը և նոր դրանից հետ հայտարարվեն նոր մրցույթներ նոր լիցենզիաների համար, ընդ որում, հանքի լիցենզիան պետք է տրվի միայն այնպիսի ընկերությունների, ովքեր կունենան առնվազ 40% Հայաստանի ռեզիդենտ կարգավիճակ, ու կներկայացնեն հումքի վերամշակման արտադրական 10 ամյա հստակ ու մանրամասն ծրագիր։
Սա նույնքան հիմնաքարային հարց է, որքան Սահմանադրության փոփոխությունը։
Շատերին կարող է թվալ, որ իրենց ամենօրյա կյանքը որևէ կապ չունի Սահմանադրության կամ հանքարդյունաբերության հիմնարար սկզբունքների հետ, սակայն իրականում երկրի ժողովրդավար ու իրավական լինելու համար հենց այս երկու հարցերն են կարևոր։
Իսկ թե որքան կմ ասֆալտապատում արեց կառավարություն թե քանի աղբատար մեքենա ներկրեց, այդ ամենը կաևրոր է, բայց ունակ չէ փոխելու մեր պետության բնույթը։ Դա ինքն իրենով չի կարող Հայաստանը դարձնել ինքնիշխան ու ժողովրդավար պետություն, իսկ քաղաքացիներին էլ՝ պաշտպանված։ Դա կարող է անել միայն նոր Սահմանադրությունը և հանքարդյունահանման նոր մոդելը։
ՀԳ 1
ՀՀ պետական պարտքը այս տարի կազմել է 7,3 միլարդ դոլար, 2017-ին այն կազմել է 6,7 միլիարդ, 2018-ի վերջին 7 միլիարդ։ Փաստացի մենք ամեն տարի նոր պարտք ենք կուտակում։ Ինչ որ մի պահից, պետությունը չի կարողանալու սպասարկել իր արտաքին պարտքը, այսինքն՝ չի կարողանալու վճարել վարկի տոկոսները։
ՀԳ 2
Այո, մենք սրա մասին խոսել են նաև տարիներ առաջ, բայց բնականաբար սերժ սարգսյանից ակնկալիք չկար, ուստի բնական է, որ ավելի շատ ռացիոնալ մարդիկ հենց հիմա են արտահայտվում, քանի որ ունեն ակնկալիք ներկա կառավարությունից։ Սա վատ բան չի, սա լավ բան է, ու ամենևին էլ հակափաստարկ չի։ Սա բոլորիս ընդերքն է ու բոլորիս երկիրը։