Պաշտոնապես դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանին հարցաքննելու ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։


Պաշտոնապես դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանին հարցաքննելու ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Հաղորդում հանցագործության մասին

2018թ Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26.
«Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»:

Պահանջում ենք դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից օրենքով սահմանված իրենց լիազորությունների սահմաններում պարզել տվյալ հայտարարության մեջ հիշատակված փաստական տվյալների հավաստիությունը ու գործարարների ինքնությունը, կատարել անհրաժեշտ ստուգողական ու քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննել այդ գործարարներին, պարզելու համար վերը նշված մեխանիզմի մանրամասները, այդ թվում՝ թե որ գործարարը, երբ ու որքան գումար է տարել Բաղրամյան 26 և ում է դա հանձնել։

Պահանջում ենք, որ սույն դրվագով հարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը որպես Բաղրամյան 26֊ում 2008֊2018թթ պաշտոնավարած անձ։

Հարգանքով

Ազգային առաջընթաց կուսակցություն

 

Տարածիր՝