Ազգային առաջընթաց կուսակցության հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Ցանկանում ենք արձանագրել, որ ներքաղաքական կյանքում ստեղծվել է բարդ իրավիճակ՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով։ Մի կողմից, տեղի է ունենում իշխող ուժի քաղաքական հեղինակության անկում, իսկ մյուս կողմից միավորվում են նախկին հանցագործ ռեժիմի տարբեր խմբավորումները։

Կոչ ենք անում հեղափոխության իրական օրակարգին հավատարիմ բոլոր ուժերին, տալ մերժված համակարգի և նրա արբանյակ քաղաքական ուժերի հստակ իրավաքաղաքական գնահատական:

Գործող կառավարությունն և ԱԺ մեծամասնությունն օր օրի կորցնում են իրենց քաղաքական կշիռը և հեղափոխական ներուժը՝ վերականգնելու արդարությունը, պատժելու նախկին հանցագործ համակարգի ղեկավար կազմին և հետ վերադարձնելու նրանց թալանածը, իրականացնելու արմատական բարեփոխումներ (սահմանադրական, դատաիրավական և ընտրական)՝ դրանով իսկ ձախողելով ժողովրդավար, իրավական և սոցիալական Հայաստան կերտելու իրենց առաքելությունը։

Քաղաքացին դեռ երկու տարի առաջ մերժել էր արատավոր ու հանցավոր համակարգը՝ իր բոլոր դերակատարներով, և հաստատել էր բարեփոխումների օրակարգ՝ հստակ ակնկալիքներով։

Քաղաքացին երբեք չէր ընտրել անձի կամ խմբի զուտ նրանց անձնական հատկանիշների համար։ Քաղաքացին երբեք չէր տվել իշխող ուժին նախկիններին ներելու, նրանց հանցանքները մոռանալու, օլիգարխներին սեփականատեր դարձնելու, հանցագործներին երկրից հեռանալու հնարավորություն տալու և այլ կոպիտ բացթողումներ անելու մանդատ։

Արձանագրում ենք նաև, որ վերը նշված բոլոր բացթողումների միակ պատասխանատուն գործող կառավարությունն է և կառավարող քաղաքական ուժը։

Այս ամենը, սակայն, իրավական կամ բարոյական հիմք չի տալիս նախկին հանցագործ ռեժիմի պարագլուխներին ու անդամներին հանդես գալ փրկչի կամ առողջ քննադատողի կերպարով, քանզի անբարոյականը չունի որևէ իրավունք դասեր տալու բարոյականությունից, անսկզբունքայինը՝ սկզբունքայնությունից, երկիր կործանողը՝ երկիրը փրկելուց, բյուջե թալանողը՝ բյուջեի թալանից։

Մենք չունենք ոչ ժամանակ և ոչ էլ ռեսուրս անընդմեջ ապրելու հավերժ շրջապտույտի մեջ՝ ընտրել վատին ավելի վատից, ոչ պրոֆեսիոնալին՝ ավելի ոչ պրոֆեսիոնալից, անսկզբունքայինին՝ ավելի անսկզբունքայինից։

Անսկզբունքայնությունն ու լկտիությունն անընդունելի են առհասարակ, առավել ևս՝ քաղաքական դաշտում։ Երբ Միքայել Մինասյան, Արմեն Աշոտյան, Էդմոն Մարուքյան կամ Գագիկ Ծառուկյան անունով մարդիկ կամ Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես են գալիս երկրի ապագայով մտահոգ կեցվածքով, դա լկտի ապտակ է օրինականությանն ու հեղափոխությանը և գործող իշխանության անգործության վառ ապացույց։։

Պետք է հիշեցնենք, որ թե ՀՀԿ, թե ՀՅԴ (դաշնակցություն), թե ՕԵԿ, թե ԲՀԿ (մինչ այդ Ծառուկյան անհատ), թե Լուսավոր Հայաստան (մինչ այդ Մարուքյան անհատ) կոչվող, սակայն քաղաքական բնույթ չունեցող խմբավորումներն/անձինք ուղղակի կամ անուղղակի ձևով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք, անհատական կամ կուսակցական մակարդակով, ակտիվ կամ լռելյայն, միշտ և ամենուր աջակցել են և մասնակցել Հայաստանի թալանին։ Նրանք հանցակից են ու մասնակից հայ ազգի բռնաճնշմանն ու կեղեքմանը, մեր ընդերքի ու բնական պաշարների թալանին, ընտրական գործընթացի աղավաղմանը, դատաիրավական համակարգի ստրկացմանը, մաքսանենգությանը, մենաշնորհների, ընտրակեղծիքների, ցուցարարների ջարդի, ժողովրդական բողոքի ձայնը լռեցնելու (այդ թվում՝ Մարտի 1) և այլ հակապետական գործողությունների։

Նույնիսկ այսօր, բոլոր այն ուժերը, այդ թվում՝ նորաստեղծ ու այսպես կոչված հեղափոխական ուժերը, որոնք խուսափում են իրերը կոչել իրենց անուններով, ապագայում դասվելու են այս ուժերի ու գործիչների շարքին, քանի որ պետական համակարգի ուզուրպացնելը և համակարգային թալանը որպես պետական քաղաքականություն որդեգրելը պետք է ստանա իրավական ու քաղաքական գնահատական քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից։

Այդ իսկ պատճառով, որպես նորաստեղծ և հեղափոխության իրական օրակարգին հավատարիմ ուժ մենք տալիս ենք սույն իրավաքաղաքական գնահատականը և կհամագործակցենք ու կաջակցնենք, բոլոր այն ուժերին, որոնք կտան նախկին կառավարման տարիների հստակ գնահատականներ։ Սա վերաբերվում է նաև իշխող քաղաքական ուժին։

Այն ուժերը, որոնք չեն տալիս ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ԲՀԿ կոալիցիոն անցյալի հստակ քաղաքական գնահատական անուղղակի աջակցում են նախորդ ռեժիմի հանցանքների կոծկմանը։

Արձանագրում ենք նաև, որ Ազգային առաջընթաց կուսակցության կողմից կառավարությանն ու անձամբ վարչապետին էր ներկայացվել սոցիալական, տնտեսական, իրավական ու քաղաքական բարեփոխումների մասին ծավալուն առաջարկությունների մի փաթեթ դեռ 2018թ վերջին։ 2019թ ներկայացվել էր նաև Սահմանադրության ամբողջական փոփոխման նախագիծ։ Ցավոք, որևէ արձագանք այս հարցերի վերաբերյալ այդպես էլ չեղավ։

Կարծում ենք քաղաքացիները պետք է լավ հասկանան ու գիտակցեն իրավիճակի կարևորությունը և հաջորդ ընտրությումներում առավել մտածված ու գիտակից ընտրություն կատարեն երկրի ապագայով մտահոգ ուժերի միջև՝ կանխելով նախորդ համակարգերի հետ որևէ ձևով առնչված ուժերի ներթափանցումը կառավարման օղակներ։ Ի վերջո, սկզբունքայնությունը պետք է դառնա քաղաքական ու հանրային կյանքի կազմակերպման կարևոր բաղադրիչ։

Տարածիր՝