Վարչապետը հրաժարվում է Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչել


Ինչպես արդեն տեղեկացրել էին, Ազգային առաջընթաց կուսակցությունը դիմել էր թե ՀՀ գլխավոր դատախազությանը, և թե ՀՀ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Ընդ որում, ՀՀ վարչապետից խնդրել էինք տրամադրել մանրամասներ իր և գործարարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որտեղ նրանք հաստատել էին, որ ճամպրուկով փող են տարել Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանին։

Այս հայտարարության հիման վրամենք պահանջում էինք դատախազությունից քրեական գործ հարուցել և պարզել հանգամանքները։ Դատախազությունը մերժողական պատասխան էր տվել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատասխան նամակում հրաժարվել էր ներկայացնել հանդիպման մանրամասները, այդ թվում՝ գործարարների ինքնությունը, որը հիմք կլիներ դատախազության համար քրեական գործ հարուսելու համար։

 

Ազգային առաջընթաց կուսակցությունը շարունակելու է իրավական գործընթացը Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Տարածիր՝