Հունիսի 16-ից 22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ


Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Աղբյուր՝ Հայկական ժամանակ

Տարածիր՝