Փաշինյանի կողմից Քոչարյանի հասցեին արված հայտարարության մասին


Ազգային առաջընթաց կուսակցության հայտարարությունը Փաշինյանի կողմից Քոչարյանի հասցեին արված հայտարարության մասին
Մենք անընդունելի ենք համարում քաղաքականության մեջ անսկզբունքայնությունն ու պահի ազդեցության տակ անպատասխանատու կամ պոպուլիստական հայտարարություններ անելու պրակտիկան։
Ակնհայտ, որ Փաշինյանի կողմից իր սկզբնական հայտարարությունն արվել էր ի պատասխան Քոչարյանի անձեռնմխելիության մասին հարցին, ինչին Փաշինյանը ճշգրիտ պատասխան էր տվել՝ ասելով, որ մարդկանց սպանություն կազմակերպած անձը չի կարող անձեռնմխելիությամբ ազատվել պատժից։
Վերջին օրերին Վարչապետը հերքեց այս ամենը, ասելով, որ դա Քոչարյանին չի վերաբերվել։
Գտնում ենք, որ առկա էին և առկա են բավարար օրենսդրական ու փաստական հիմքեր, ապացուցելու, որ Քոչարյանը որևէ անձեռնմխելիությունից օգտվել չի կարող իր լիազորությունները գերազանցելով մարտի մեկյան դեպքերը կազմակերպելու համար։ Մենք պնդում ենք, որ Քոչարյանը պետք է պատժվի ոչ միայն մարտի մեկի, այլ բազում այլ հանցանքների համար, և անձեռնմխելիության ինստիտուտը դրան խոչընդոտ չէ։
Եթե իրավապահ ու դատախազական համակարգն ի վիճակի չեն սա անելու, ապա դատական համակարգի հետ միասին պետք է վեթինգի ենթարկվեն ու անցնեն զտում։ Եթե պետական համակարգն ի վիճակի չէ լուծելու նման կարգի մարտահրավերներ, ապա ինչ քաղաքական ու տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք գնալ։
Նույնը հավասարապես վերաբերվում է Աբովյան քաղաքում ընտրությունների արդյունքի, որը հետևանք է չփոփոխված Սահմանադրության, հին Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին օրենքի։
Իշխող ուժին կոչ ենք անում անմիջապես ձեռնամուխ լինել Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների։
Ազգային առաջընթաց կուսակցության
Վարչություն
Տարածիր՝